|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«ՀԺ»-ն գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու։ Նա այստեղ կմնա մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։ Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ։ Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար։
Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ էլ հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։