|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանը հույս ունի, որ իրանական միջուկային գործարքի մյուս մասնակիցները կհետևեն իրենց պարտականություններին: Այդ մասին РИА Новости-ին ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
«Հույս ունեմ, որ մյուս երկրները նույնպես կհետևեն իրենց պարտականություններին, որպեսզի մենք միասին կարողանանք այնպիսի պատասխան տալ իրանցիներին, որ նրանք գոհ լինեն»,- ասել է նա:
Ըստ Շամհանիի` եթե մյուս երկրները չկատարեն իրենց պարտականությունները, Իրանը համաձայնագրով նախատեսված օրինական մեխանիզմների շրջանակում քայլ առ քայլ կկրճատի իր պարտականությունները:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի կամ այլ երկրի միջնորդության հարցը ԱՄՆ-ի հետ բանակցություններում առկա չէ: