|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանական կողմը հույս ունի, որ ԱՄՆ-ն լուրջ մոտեցում կցուցաբերի միջուկային հարցի վերաբերյալ պատասխան առաջարկների քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք մեր պատասխան առաջարկը ԱՄՆ-ին կներկայացնենք Օմանի միջոցով, հենց որ այն վերջնականապես կազմված լինի։ Անկասկած, Միացյալ Նահանգների շահերից է բխում լուրջ դիտարկել այդ առաջարկը», - ասել է Բաղային։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ և փաստացի չէր արտացոլում բանակցությունների վերջին հինգ փուլերը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար: