|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ստորագրումը նպատակ ուներ ոչ միայն բարելավելու հարաբերությունները արևմտյան երկրների հետ, այն նաև նպաստել է հարաբերությունների բարելավմանը այլ երկրների, այդ թվում`Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ClubHouse սոցիալական ցանցում կայացած մամուլի ասուլիսում:
«Մինչև 2015-ի հուլիսը Մոսկվան երբեք Ալ Քուդսի ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին Ռուսաստան չէր հրավիրել: Սոլեյմանիի առաջին հրավերը միջուկային գործարքի կնքումից մի քանի օր անց էր»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ «սա նշանակում է, որ JCPOA-ն լուծում էր խնդիրը Արևմուտքի երկրների հետ նույն չափով, ինչ Արևելքի երկրների հետ»:
Նա հավելել է, որ միջուկային գործարքի ստորագրումից երկու տարի առաջ Իրանը Չինաստան էր ուղարկել ռազմավարական հարաբերություններ հաստատելու հարցում: «Մինչև 2015 թվականը նրանք մեզ չէին պատասխանում, քանի որ, նախորդ բանաձևերի համաձայն, նրանց թույլ չէին տալիս»,- ասել է Զարիֆը: