Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 6-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) և պատժամիջոցների վերացումը Իրանի սկզբունքային դիրքորոշումներից են, նաև՝ ասել, որ դրանք չեն փոխվի կառավարության փոփոխությամբ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Լրագրողների հետ զրույցում Խաթիբզադեն նշել է. «Եթե որևէ պայմանավորվածություն ձեռք բերվի, Իրանի հաջորդ կառավարությունը կկատարի այն»: Արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ ի տարբերություն այլ կողմերի որդեգրած մոտեցման, պարտավորությունների կատարումն Իրանի համար միշտ դիտվել է որպես սկզբունք:
«Չնայած հանգամանքին, որ որոշ թեմաներ դեռ լուծման կարիք ունեն, բոլոր կողմերի ընդունած իրողություն է Վիեննայի բանակցություններում առաջընթացը»,- ասել է նա:
«Իրականում, JCPOA-ի վերածննդի մասին համաձայնագրի ավարտը կախված է մնացած մասնակիցների քաղաքական կամքից»,- ասել է Խաթիբզադեն՝ նշելով, որ իրանական պատվիրակությունը փորձում է ավարտել բանակցությունները և վերացնել Իրանի դեմ դաժան պատժամիջոցները:
Նա նաև շեշտել է, որ վերջնաժամկետ չի սահմանվի, և բանակցությունները կշարունակվեն, մինչև ձեռք բերվի համաձայնություն, որը բխում է իրանական ազգի շահերից: