Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը ողջունում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը եւ առկա լարվածությունը թոթափելուն ուղղված` Ֆրանսիայի ջանքերը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ֆրանսիան Միջուկային գործարքի կողմերից մեկն է, եւ նրա գործադրած ջանքերն ընկալում ենք գործարքի պահպանմանն ուղղված պարտավորությունների շրջանակում»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի` դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուէլ Բոննի այցին Թեհրան եւ այսօր նախատեսվող նրա հանդիպումներին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի քարտուղարի եւ Իրանի ԱԳ նախարարի հետ՝ Մուսավին ասել է. «ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուց հետո եւ մյուս կողմի (եվրոպական երեք երկրներ-ԽՄԲ.)՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնագրի շրջանակում կրճատեց իր ստանձնած պարտավորությունների իրականացումը, որի արդյունքում մենք տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում դիվանագիտական ջանքերի ակտիվացման ականատեսն ենք»:
Մուսավին ավելացրել է. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց համաձայնագրից, մենք նման ակտիվության ականատեսը չեղանք, այն դեպքում, երբ դա Միջուկային գործարքի կոպիտ խախտում էր: Իսկ այժմ, երբ Իրանն իր ստանձնած պարտավորությունների եւ իրավունքների միջեւ հավասարակշռություն ստեղծելու նպատակով որոշել է կրճատել իր պարտավորությունների իրականացումը, նման ակտիվության ականատեսն ենք»:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը երբեք չի փակել դիվանագիտության դռները եւ միշտ բաց է եղել կառուցողական երկխոսության համար: