Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թեհրանը ներկայում ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ դեկտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերին հղումով, որն այս օրերին գտնվում է Մալայզիայում։
«Չնայած պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,-ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարություն է տարածել այն մասին, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:
Reuters լրատվական գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին հղումով, տեղեկացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, ինչպես նաև մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով։