Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հունիսի 16-ին տեղի է ունեցել Conifa Artsakh ֆոտոմրցույթի հաղթողների պարգեւատրումը: Ներկայացված 100 լուսանկարներից լավագույն 3-ի հեղինակները՝ Դավիթ Ղահրամանյանը, Մարիետա Դանիելյանը, Նոնա Սաղյանը, ճանաչվել են հաղթողներ եւ պարգեւատրվել հավաստագրերով եւ մրցանակներով:
Conifa ֆուտբոլի Եվրոպայի առաջնության PR-ի եւ մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշել է, որ ֆոտոմրցույթը նպատակ է ունեցել ցուցադրելու ֆուտբոլային Արցախն ու Արցախի ֆուտբոլային ժառանգությունը՝ խորհրդային ժամանակներից սկսած:
Մարիետա Դանիելյանի լուսանկարում ժողովուրդների մեջ կամուրջներ կառուցելու գաղափարն է արտահայտվել, իսկ Նոնա Սաղյանը ներկայացրել է Արցախի ֆուտբոլը:
Դավիթ Ղահրամանյանի խոսքերով՝ Արցախը ցույց է տվել աշխարհին, որ ունի արժանի սպորտ, կրթություն եւ մշակույթ:
Անդրադառնալով լուսանկարին՝ նշել է, որ մեր հավաքականի առաջին գոլից տպավորված եւ հաղթական բռունցքը վեր պարզած Մարտին պապիկին լուսանկարել է պատահական:
«Լուսանկարի հայտնի պապիկը արցախցու ոգու մարմնավորումն է՝ անկոտրում կամքով ու պայքարի ոգով», – եզրափակել է նա: