|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Լոս Անջելեսում կայացել է ամենամյա People’s Choice Awards 2013 մրցանակաբաշխությունը: Մրցանակներ են հանձնվել կինոյի, երաժշտության, շոու բիզնեսի ու հեռուստատեսության գործիչներին. հայտնում է Wday.ru-ն:
«Լավագույն քանթրի երգչուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆտը, «Լավագույն կատակերգակ դերասանուհի»` Ջենիֆեր Էնիսթոնը: People’s Choice Awards 2013-ի գլխավոր մրցանակը բաժին է հասել Քեթի Պերիին, ով օրերս 2013-ի ամենասեքուալ կինն էր ճանաչվել:
Մրցանակների են արժանացել նաև Ջենիֆեր Լոուրենսը, Ռոբերտ Դաունի-կրտսերը («Լավագույն դերասան»), Ռիհաննան («Լավագույն R’n’B-կատարող»), Սանդրա Բալոքը և Քրիստինա Ագիլերան: