Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 15:36
Սպորտ

Հայտնի են Հայաստանի սամբոյի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի սամբոյի առաջնության հաղթողները

Ավարտվել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որը կայացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առաջնությանը մասնակցել են 70 մարզիկներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

 

52 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, 62 կգ քաշային կարգում՝ Արեն Անտոնյանը, ով ներկայացնում է ԲԿՄԱ-ն, 68 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Նաղդալյանը (Երեւան), 74 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Վարդանյանը (Եղվարդ), +100 կգ քաշային կարգում՝ Արտյուշա Մկրտչյան, ով ներկայացնում է զինված ուժերը: Փաստենք, չորս քաշային կարգերում հաղթողներ են դարձել արցախցի մարզիկները՝ 57 կգ քաշային կարգում՝ Էռնեստ Հայրապետյանը,82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, 90 կգ քաշային կարգում՝ Աշոտ Դանիելյանը և 100 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գրիգորյանը:

 

Չեմպիոն դարձած մարզիկները բացի մեդալներից արժանացել են նաև անհատական նվերների, իսկ մյուս  հաղթողներն ու մրցանակակիրներին հանձնվել են համապատասխան կարգի մեդալներ, պատվոգրեր, և դրամական պարգևներ:

 

Հաղորդում է msy.am-ը: