Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում տեղի ունեցավ վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը, որն ընգրկված է «Էրեբունի-Երևան 2797»-ին նվիրված միջոցառումների շարքում:
Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ուժերն են չափել 4 տարբեր մրցատարածություններում. 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական):Վազքուղին հավաստագրված է եղել AIMS (Մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից: Կիսամարաթոնի դրամական պարգևների ֆոնդի համապատասխան՝ 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվել են, համապատասխանաբար, 1.000.000, 750.000 և 500.000 ՀՀ դրամով: 10կմ վազքատարածության կանանց և տղամարդկանց առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 200.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամով: 21 կմ մրցավազքում տարիքային խմբերի հաղթողները, ինչպես նաև 2 և 1 կմ մանկական վազքարշավների հաղթողները կիսամարաթոնի հովանավորների կողմից ստացել են արժեքավոր նվերներ։
Կանանց պայքարում 10 կմ մրցման հաղթողներն են՝
1-ին տեղ՝ Աննա Ռուսկիխ
2-րդ տեղ՝ Աննա Սապրիկինա
3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին
Տղամարդկանց պայքարում՝
1-ին տեղ՝ Երվանդ Մկրտչյան
2-րդ տեղ՝ Աշոտ Հայրապետյան
3-րդ՝ Միխայիլ Պեշկով
21 կմ
Կանայք.
1-ին տեղ` Օլգա Սկրիպակ
2-րդ տեղ` Կատարինա Անդեր
3-րդ տեղ` Էլոդի Բիոլայ
Տղամարդիկ.
1-ին տեղ`
Ռինաս Ախմադեև
2-րդ տեղ` Սեյմեդհի Շարիֆհի
3-րդ տեղ` Սանտիագո Մեզկուտա