Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնած մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական:
Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 420 դպրոցներ, մարզային փուլին` տարածաշրջաններում լավագույնը ճանաչված 71 դպրոցներ, իսկ հանրապետական փուլին, որ անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով, ներկայացան 12 դպրոցներ:
Հայրապետական մրցանակի արժանացավ Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, «Լավագույն սցենար» անվանակարգում` Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, «Լավագույն երաժշտական կատարում» անվանակարգում` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, իսկ «Լավագույն բեմադրություն» անվանակարգում` Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը:
Մի շարք այլ դպրոցներ արժանացան խրախուսական հատուկ մրցանակների: Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: