Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վանի Գևաշ (պտմ. Ոստան քաղաք) գավառին ենթակա Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող` 11-րդ դարում կառուցված Սուրբ Թովմաս հայկական վանքը շարունակում է ենթարկվել գանձագողերի ավերին. հայտնում է memurlar.net կայքը:
Աղբյուրի համաձայն` Գևաշի գավառապետ Մուրաթ Սեզերը նշել է, թե գանձ որոնողների «անխղճության» հետևանքով վանքը մեծ վնաս է կրել և ենթակա է վերականգման: Նա շեշտել է, որ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով եկեղեցին հարկ է ըստ արժանվույն ներկայացնել, և որ գավառապետարանը վանքի վերականգման համար դիմել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Սեզերը նաև հայտնել է, որ սույն եկեղեցին մինչ օրս բավարար չափով ուշադրության չի արժանացել պետության կողմից և ավերված վիճակում է` պահպանման տակ չլինելու պատճառով:
Գևաշի գավառապետը նաև նշել է, որ տեղական իշխանությունների ցանկությունն ու խնդրանքն է, որ վանքը հնարավորինս արագ վերանորոգվի, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկները ևս կարողանան հիանալ նրանով:
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի ավերված վանքերն ու եկեղեցիները Թուրքիայի կողմից խիստ հազվադեպ վերանորոգվում են` հիմնականում տվյալ շրջաններում ևս զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ:
Մելինե Անումյան