|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վանի Սուրբ Թովմաս հայկական վանքը անտերության մատնված լինելու հետևանքով լիովին վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում է «Գազեթե Դուվար» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 11-րդ դարում կառուցված այս վանքում պահպանվում է Սուրբ Թովմասի մասունքը։ Իր պատմությամբ և գեղեցկությամբ հայտնի այս վանքը ներկայում թողնված է բախտի քմահաճույքին։

Ինչպես հաղորդում է թուրքական աղբյուրը, չնայած վանքը վերականգնելու մասին բոլոր կոչերին՝ այն պահպանելու ուղղությամբ ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Վանքը մի կողմից ենթարկվում է գանձագողերի ավերածություններին, մյուս կողմից էլ վերածվել է անասնագոմի։

https://www.gazeteduvar.com.tr/vandaki-saint-thomas-manastiri-kaderine-terk-edildi-galeri-1525281
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net