Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող Սուրբ Պետրոս առաքյալի վանքը, որը հայտնի է նաև Գոմոց վանք անվանմամբ, շարունակում է ավերվել գանձագողերի կողմից։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ 800 տարվա պատմություն ունեցող սույն հայկական վանքը 2008-2009 թթ․, որպես պատմական հուշարձան, գրանցվել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, որը սակայն որևէ բան չի ձեռնարկում՝ այն պահպանության տակ առնելու ուղղությամբ։
Աղբյուրը նաև հայտնում է, թե ժամանակին այս եկեղեցին կառուցելու համար քարեր էին բերվել Սիրիայի Հալեպ քաղաքից։ Վանքի մոտակայքում առկա է նաև մի հին հայկական գերեզմանատուն, որի քարերը ևս շարունակաբար ավիրվում են գանձ որոնողների կողմից։
Վերջին տարիներին վանքի որոշ մասունքներ գանձագողերի ձեռքն էին անցել, իսկ հետագայում՝ առգրավվել թուրքական ոստիկանության միջոցով։ Այդ մասունքները ներկայում ցուցադրված են Դիարբեքիրի թանգարանում։
Հրապարակման վերջում թուրքական պարբերականը նշում է, թե Սասուն գավառի Մարաթուկ սար բարձրացած անձինք շեշտում են լեռան փեշերին կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի վանքը գանձագողերից պահպանելու անհրաժեշտության մասին։
https://www.sabah.com.tr/yasam/2021/01/06/tarihi-manastir-definecilerin-hedefi-oldu
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net