կարևոր
3346 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 23:58
Աշխարհ Հասարակություն

Մտահոգությամբ եմ հետեւում երկրաշարժի պատճառած ահավոր ավերին. Արամ Ա

Մտահոգությամբ եմ հետեւում երկրաշարժի պատճառած ահավոր ավերին. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունն իր աջակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում:

«Հայ ազգի սիրելի զավակներ

Մտահոգությամբ եմ հետեւում երկրաշարժի պատճառած ահավոր ավերին եւ վնասներին։ Սիրիայի տագնապալի ընթացքում, մեր համայնքի զավակաները մնացին կանգուն եւ կազմակերպված, համախմբված մեր եկեղեցու եւ համայանքային կառույցների շուրջը։ Վստահ եմ, որ հակառակ նման դժվար պայմաններին, նրանք վերանորոգված հավատքով եւ հույսով պիտի շարունակեն իրենց ընտանեկան, ընկերական եւ համայնքային կյանքը։

Մնայուն կապի մեջ եմ Սիրիայի հայության հոգեւոր եւ համայնքային պատասխանատուների հետ։ Կզգամ մեր հայրենակիցների մտահոգությունը եւ դժվարությունը եւ կուզեմ վստահեցնել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պիտի շարունակի իր ամբողջական զորակցությունը եւ աջակցղությունը  հայտնել Սիրիայի մեր սիրելի ժողովրդին։

Աղոթում եմ եւ կոչ կուղղեմ մեր ժողովրդի զավակներին, որ իրենք եւս աղոթեն, որպեսզի բարձրյալը լուսավորի Թուրքիայում եւ Սիրայում զոհված մեր հայերնակիցների հոգիները, վիրավորներին շուտափույթ ապաքինում պարգեւի եւ ուժ, կորով շնորհի մեր բոլոր կամավորներին, որոնք գիշեր-ցերեկ կօժանդակեն մեր զավակների կարիքներին ներկա դժնդակ պայմաններում։

Աստված օրհնի մեր ազգի բոլոր զավակներին»։