Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ (Արճեշ) շրջանի` 7-րդ դարում հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավերվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչներն այն վերածել են աղբավայրի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ին իշխան Մժեժ Գնունու կամ էլ Արճեշի քահանա Եղիա 1-ինի կողմից (703-717): Ժամանակին այն եղել է տարածաշրջանի 3 կարևոր վանքերից մեկը: 1409-1414թթ. քահանայապետ Կարապետի օրոք վանքը վերակառուցվել է:
19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել:
Վանքը հարձակման է ենթարկվել 1915թ.-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում: Վանքի պարիսպները, խաչքարները և վանական համալիրի այլ կառույցները լիովին վերացվել են: