կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 14:13
Քաղաքական

Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞. Փաշինյան

Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞. Փաշինյան

«Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անկախ դատարանների և դատավորների աշխատավարձերի բարձրացման թեմային։

Վարչապետի կարծիքով առանց դատավորների աշխատավարձների լրջորեն բարձրացման չի կարող լինել դատական անկախ համակարգ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն նոր դատարան. «Օրինակ շատ են ասում՝ ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում, դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումները չեն արվել: Ասեմ՝ ինչու չեն արվել, վերջին 1 տարվա ընթացքում մենք ունեցել ենք ասպիսի երևույթ, երբ որ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է այսպես կոչված «недабор»: Այսինքն դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, ինչո՞ւ, որովհետև մարդը ասում է, լսեք, ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ ու ինչի՞ համար: Հիմա ինչո՞ւ համար եմ հեռվից գալիս. առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրեն պետք չէ մարիոնետային դատարան. «Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդպիսի համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել, ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ: Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: