կարևոր
5215 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-12 13:53
Իրավական

Էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան

Էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատախազության նոր որոշմանը՝ փոխել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

«էդ որ մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի։ Հը՞

Ակնհայտորեն ալենի պարբերական կզելը և նիկոլի կոշիկը լիզելու պայմաններում «էականորեն փոխել է» քրեական գործի ընթացքը։

Վաղվա Հայաստանի համար, այսպիսի երկաթյա ապացույց անհրաժեշտ էր, որպեսզի իրավապահ համակարգի հրահանգավորվածության, ստրկամտության աստիճանը լինի անքննելի։

Չեք հավատա, բայց այս բացահայտումը մեզ ավելի էր պետք, քան նիկոլին։ Առաջին անգամ դատախազաքննչական որոշմամբ 10 օր առաջ ստացված կալանքն իրենք իսկ «ջրում» են։ Դե իհարկե նիկոլի ասելով թքել հետո թքածը լիզել իր շրջապատի և իրենից պաշտոն ստացածների համար առօրյա պրակտիկայի անբաժան մասն է։

Հ.Գ. նիկոլը դրսում ա իր տերերի կոշիկը լիզում։ Ներսում էլ իրա կոշիկը լիզում են իրա համար վնգստացողները»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։