կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 16:20
Քաղաքական

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ` առ այսօր Եվրախորհրդի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Հիշեցնենք, որ այս նույն միտքը անցյալ ուրբաթ` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտնել էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից միայն Ադրբեջանի վերաբերյալ է հայտարարություն արվել, որ այնտեղ քաղբանտարկյալներ կան, մինչդեռ այս տարիների ընթացքում այդ նույն կառույցը որեւէ հայտարարություն չի արել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին:

Ուշագրավ է, որ Ռուստամյանի այս հայտարարությունը,  ոմանց կողմից ուղղորդվելով, քննադատությունների եւ քննարկումների թեմա դարձավ: