|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես այդպես էլ Էդգար Ղազարյանին չկարողացա բացատրել, որ ինքը, Նարեկ Մալյանը և Ստյոպա Սաֆարյանը չեն կարող ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և այդ խմբակցության պատգամավորների հետ խոսել ուլտիմատումի լեզվով և ոճով: Բայց քանի որ իմ կողմից շատ հարգված Էդգար Ղազարյանն անկոտրում կամք է դրսևորեւմ «Հայաստան» խմբակցությունից «խիստ անհարմար» մի շարք հարցերի պատասխան ստանալու համար, որոշեցի ինքս պատասխանել նրան:
Ստորև տեղադրում եմ Էդգար Ղազարյանի գրավոր հարցումը՝ ըստ հերթականության պատասխանելով նրան հուզող բոլոր հարցերին: Եվ այսպես՝
1. Ձե՞զ ինչ:
2. Ներողություն, իսկ ինչպե՞ս կնախընտրեք «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը՝ այբբենական կարգո՞վ, թե՞ խառը:
3. Կներեք, պատճենը (Ձեր հարցման մեջ այս բառը սխալ է գրված) քանի՞ օրինակից տպենք՝ 1, 2, 3… Կարողա՞ Նարեկի ու ՔՊ-ի համար էլ եք ուզում:
4. Պարոն Ղազարյան, դուք հո միլիցա չե՞ք, որ «Հայաստան» խմբակցությունից նիստի արձանագրություն եք պահանջում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե Դուք ձեր ձայնը 2021թ. ընտրություններին ում եք տվել»:
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը հրացում էր ուղարկել «Հայաստան» խմբակցության ղեկավարին, որը ներկայացնում ենք ստորև։
