Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից եք դժգոհում, երբ ԲԴԽ-ն դատավոր Բորիս Բախշյանին կալանավորելու համաձայնություն է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն դուք ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ-որ մի դատավոր պիտի համարձակվի արդա՞ր լինել, որ պիտի համարձակվի արդարադատությո՞ւն իրականացնի:
Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել:
Չի հանդուրժվելու: Քանի այս իշխանությունը գոյություն ունի որևէ մեկն այսուհետ հանկարծ չհամարձակվի շեղվել ու միապետի կամքին հակառակ գնալ:
Հ.Գ. Չե՞ք տեսնում, որ ավարտվել է իրավական պետությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ տվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։