Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հարցը վերաբերում էր գործազուրկների նպաստների հետ կապված թնջուկին: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ նպաստների 94 տոկոսը ստացել են մարդիկ, ովքեր դրա ստանալու իրավունքը չունեին:
Ըստ Արծվիկ Մինասյանի` դա հաղորդում է հանցագործության մասին: «Մինչ այս կառավարությունը ինչ-որ քայլ արե՞լ է այդ ուղղությամբ: Արդյոք չե՞ք գտնում, որ այստեղ սխալ ներկայացում է, մասնավորապես` գործազրկության նպաստը չի տրվել թիրախավորված ընտանիքների: Մինչ այժմ օրենքի տրամաբանությունն այլ է եղել, ինչո՞ւ է այն կապվում սոցիալապես անապահով լինելու հետ»,- հարցրեց Մինասյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ այդ հարցերին մանրամասն պատասխան կտա աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը: Ըստ նրա` գոյություն ունեն գործազրկության կանոններ` նպաստ ստանալու համար: Այդ կանոնների վատ կիրառման արդյունքում եղել են մարդիկ, որոնք չպետք է ստանային գործազրկության նպաստ, սակայն ստացել են այն: Օրինակ` կանոն կա, որ եթե տվյալ մարդուն երկու կամ երեք անգամ առաջարկվում է կոնկրետ աշխատանք, և նա հրաժարվում է, ապա այդ մարդը կորցնում է նպաստ ստանալու հնարավորությունը: «Այդ ամենը բերել է նրան, ինչի մասին հենց խոսել է վարչապետը»,- եզրափակեց ֆինանսների նախարարը: