Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Է դուք նույնիսկ շուն չեք կարողանում բռնել, բա հանցագործ ո՞նց էիք բռնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Թափառող կենդանիների վնասազերծում անունով մի հիմնարկ կա քաղաքապետարանի ենթակայության տակ, որի աշխատողները միայն լկտի, բառիս բուն իմաստով լկտի մեկնաբանություններ գրելով են զբաղված .իրենց մեկդ փոխանցեք, որ եթե ես վաղը մի չստերջացված շուն տեսա Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի համար 63 շենքին հարող այգիների տարածքում, կարողա ամբողջ աշխատակազմին ստերջացնեմ.....
Հա ,ու մի աշխատող ունեք է, որ Կարգին հաղորդումից գաղթել է այդ ՀՈԱԿ, որի հետ երբեք չեմ առերեսվել, նույնիսկ օնլայն հարթակում,բայց ինձ բլոկել է, փոխանցեք, որ իր ցանկացած ծպտուն նույն րոպեին գալիս հասնում է, դրան էլ ասեք ,հա հա հենց դրան, որովհետև իր աշխատանքը մենակ ֆեյսբուքում լկտի մեկնաբանություններ գրելն է, որ նշածս հասցեն լավ քարտեզագրի, այլապես քարտեզի վրա իրեն դժվար կլինի գտնել:
Հ.Գ. Հա, ի դեպ ,այս հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին նախկին ոստիկան է,
փոխտնօրենը տնօրենի ընկերն է եւ նորից նախկին ոստիկան, ծրագրի ղեկավարը տնօրենի ընկերն է՝ էլի ոստիկան....
Է դուք նույնիսկ շուն չեք կարողանում բռնել ,բա հանցագործ ո՞նց էիք բռնում»։