Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 16։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի սեմինար՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի թեմայով։ Այդ մասին հաղորդում է Akunq.netը։
Աղբյուրի համաձայն՝ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերը 100 տարի անց» խորագրով սեմինարի բանախոսներն են․
1․ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, ով կդասախոսի «1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական խորհրդաժողովը. 100-ամյա հետահայաց» թեմայով,
2․ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, ով կանդրադառնա «1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Պատմագիտական և միջազգային իրավական գնահատականներ» թեմային։
Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2021 թ. փետրվարի 26, ժամը 16:00
Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ
Akunq.net