|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Հարավային Օսիայի հավաքականին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հարավային Օսիայի թիմին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ConiFA-ի առաջնությանը ներգրավված կամավորական խումբը, ֆուտբոլասերները դիմավորել են աղ ու հացով, զուռնա դհոլով, արցախյան այցեքարտը հանդիսացող ժենգյալով հացով, գինով:Մեզ հետ զրույցում Հարավային Օսիայի սպորտի նախարար Սերգեյ Զասեևն ասել է, որ առաջին անգամ է Արցախում և հուսով է, որ այցելությունները շարունակական բնույթ կկրեն:«Շատ է ուրախացնում այն փաստը, որ այսպիսի կարևոր ֆուտբոլային միջոցառումն անցկացվում է Արցախում: Մեր հավաքականը 2013 թվականից ConiFA-ի անդամ է և առաջին անգամ մասնակցություն է ունեցել խաղերին Շվեդիայում: Այնտեղ մենք անցանք կիսաեզրափակիչ և գրավեցինք 4-րդ տեղ: Հուսով ենք, որ այս երկիրը մեզ հաջողություն կբերի և արցախցի ֆուտբոլասերները, իրենց թիմից բացի, կերկրպագեն նաև մեզ»,- ասել է նա:Հավաքականի գլխավոր մրցավար Սուսլան Կոչևն ևս առաջին անգամ է Արցախում և վստահ է , որ կցուցադրեն տպավորիչ խաղ՝ հաճույք պարգևելով ֆուտբոլասեր հանրությանը: Նա առաջնության մասնակիցներին մաղթել է արդար մրցակցություն և դրական զգացողություններ: