կարևոր
1357 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-24 17:39
Աշխարհ

Պատրա՞ստ են արդյոք Վրաստանի իշխանությունները վերանայել 2008 թ-ի իրադարձությունները Հարավային Օսիայի շուրջ

Պատրա՞ստ են արդյոք Վրաստանի իշխանությունները վերանայել 2008 թ-ի իրադարձությունները Հարավային Օսիայի շուրջ

Սեպտեմբերի 14-ին Գորիում ելույթ ունենալով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցուան պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է արտահայտվել օսերի հետ հաշտեցմանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո գործո իշխանույթուններն իրենց մեջ ուժ կգտնեն ներողություն խնդրելու 2008 թ-ի պատերազմի համար:

«Մենք՝ վրացիներս եւ օսերս, պետք է կարողանանք վերականգնել հարաբերույթունները, որովհետեւ մեզ շատ բան է կապում եւ մերձեցնում։ Այսօր մենք քաջ գիտակցում ենք՝ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը ոչ վրաց, ոչ օսեթ ժողովրդի կամքը չէր։ Ուստի, երբ մենք բացահայտենք եղբայրների արյունալի հակամարտության պատվիրատուներին, իսկ կատարողներին պատասխանատովւթյան ենթարկենք այդ ծանրագույն հանցագործության համար, հարաբերությունների վերականգնման հարցն անպայման կմտնի օրակարգ, ես դա ձեզ խոստանում եմ։ Խոստանում եմ՝ շատ շուտով տեղի կունենա վրացական Նյուրնբերգյան գործընթացը, որն անպայման կդառնա մեր հաշտեցման նախադրյալը։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երբ պատերազմ հրահրողները պատասխանատվույան կենթարկվեն, երբ վրաց-օսական եղբայրության եւ համակեցության կործանման բոլոր մեղավորները, առանց բացառության, կստանան ամենախիստ իրավական պատասխանը, մենք անպայման ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ դավաճանական «Ազգային շարժման» հանձնարարականի համաձայն, 2008 թ-ին մեր օսական քույրերին ու եղբայրներին բոց է բռնկվել։ «Վստահ եմ՝ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ եղբայրական հակամարտությունը կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ եւ անկեղծ հաշտեցմամբ: Եվ քանի որ մեր ժողովուրդների քրիստոնեական հավատքի կարեւորագույն անկյունաքարերից մեկը հենց ներողամտությունն է, վստահ եմ՝ եղբայրասպան դիմակայությունը, որը Վրաստանի թշնամիները սանձազերծել են մեր միջեւ, կավարտվի հենց պատմական փոխադարձ ներողամտությամբ եւ անկեղծ հաշտեցմամբ», – հայտարարել է նա Գորի քաղաքում նախընտրկան հանրահավաքի ժամանակ: Իվանիշվիլին վստահ է՝ ներման շնորհիվ, որը «վրացիների եւ օսերի համար քրիստոնեության անկյունաքարն է», Վրաստանի թշնամիների կողմից պարտադրված եղբայրասպան դիմակայությունը «կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ եւ հաշտեցմամբ»:

Չնայած վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով նույն հանրահավաքում, ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ ատելության արշավներից, որոնք չեն մեծացնի ընտրություններում նրանց շանսերը, Իվանիշվիլիի խոսքերն անկեղծ հիստերիա են առաջացրել տեղի բազմոցների եւ փողոցային «հայրենասերների» մոտ: Նրան հիշեցնում են նաեւ հրապարակային ելույթների հանդեպ տածած հակակրանքի մասին, որոնք նա, այնուամենայնիվ, ստիպված է անել՝ իբր չվստահելով իր կուսակիցներին (ներառյալ ֆորմալ առումով «թիվ մեկ» վարչապետին) նախընտրական թեժ շրջանում։ «Վրասական երազանքի» հիմնադիր եւ փաստացի ղեկավարի հայտարարությունը խարանվում է որպես «ամոթալի» եւ «դավաճանական», եւ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «մենք դրա համար քաղաքական պատասխան կտանք Բիձինա Իվանիշվիլիին», – ասում է սահակաշվիլիական «Միացյալ ազգային շարժման» քարտուղար Զուրաբ Չիաբերաշվիլին։ Իր հերթին՝ «Ախլեբի» (նոր) կուսակցոթյան առաջնորդներից Նիկոլոզ Գվարամիան հայտարարել է՝ «այս հայտարարությամբ Վրաստանն անարգված է», եւ «նման հայտրարությունները ջուր են լցնում թշնամու ջրաղացին՝ խեղաթյուրելով պատմությունը»:

Ոչ մի ռազմավարական որոշում չի կայացվում առանց հաշվի առնելու կուսակցության պատվավոր նախագահի կարծիքը, պնդում է վրացի քաղաքական գործիչ եւ դիվանագետ, Մոսկվայում նախկին դեսպան եւ ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Իհարկե, Իվանիշվիլիի հայտարարություններում նա տեսնում է «հետագա հեռացում մեր ռազմավարական գործընկերներից, եւ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներից», քանի որ եղբայրական օս ժողովրդի վրա դրսի հրահանգով հարձակված նացիոնալ-դավաճանների մասին խոսքերում ակնհայտ ցուցում կա ամերիկացիների մասին։ Չեչելաշվիլիի կարծիքով՝ հնարավոր է, նման կտրուկ հուզական գնահատականները հրահրել են նախօրեին ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցած հերթական լսումները, որոնք ուղեկցվել են մի շարք ազդեցիկ սենատորների կողմից Վրաստանի կտրուկ գնահատականներով: Դրան հաջորդեցին ագրեսիվ պատերազմ սանձազերծած Սահակաշվիլիի վարչակարգին ատամ ցույց տալու խղճուկ փորձերը՝ հիշատակլով ՌԴ նախագահի տնտեսության գծով փախած խորհրդական Անդրեյ Իլարիոնովի զեկույցը, որն իբր «ապացուցեց», որ ռուսական զինված ուժերը Հարավային Օսիա են մտել Ռոկկի թունելով օգոստոսի 7-ին, այսինքն՝ մոտ մեկ օր առաջ, երբ վրացական բանակը «Գրադ» կայանքներից համազրկային կրակ արձակեց խաղաղ Ցխինվալի վրա։ Նույն շարքից են նաեւ մեղադրանքները ռուս խաղաղապահների ուղղությամբ, որոնք, հայտնի է, դարձել են վրացական հարձակման առաջին զոհերից մեկը։ Փաստերը ներսից շրջող Չեչելաշվիլիի եւ նրա նմանների կարծիքով՝ օսերից վրացական իշխանությունից ներողություն խնդրելու բան չկա, քանի որ նրանք ոչինչ չեն սկսել եւ ոչ մի բանում մեղավոր չեն, եւ դրանից հետո պշտոնական Թբիլիսին, իբր, ստիպված կլինի ներողություն խնդրել տխրահռչակ «Վրաստանի օկուպացիայի» եւ «իմպերիալիստական Կրեմլի» այլ մեքենայությունների համար։

Մինչդեռ լայնորեն հայտնի է՝ շվեյցարացի դիվանագետ Հայլի Տալյավինիի զեկույցի համաձայն Վրաստանն առաջինն է կրակ բացել 2008 թ-ի օգոստոսին, ինչին ի պատասխան Ռուսաստանն «ի պատասխան անհամաչափ ուժ է կիրառել»: Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ փաստաթղթում պարունկվող եզրակացություններն ուղղակի ապացույցներ են, որոնք ապացուցում են այդ պահին իշխող «Միասնական ազգային շարժման» եւ ընդհանրապես Սահակաշվիլիի ռեժիմի դավաճանությունը: Հենց այդ փաստաթուղթը (նկատենք՝ եվրոպական ծագման), այլ ոչ թե Իլարիոնովի եւ նրա նմանների պատմածը, հիմք կհանդիսանա վրացական խորհրդարանի կողմից Հարավային Օսիայում պատերազմի պատճառների հետաքննության համար։ Այն դեպքում, եթե արեւմտյան ընկերները թույլ տան նորմալ անցկացնել ընտրությունները, իսկ գործող իշխանությունը կունենա դրանց արդյունքները պաշտպանելու կարողություն, վճռականություն եւ կամք։

Ակնհայտ է՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ ցանկացած քաղաքական ուժի ցանկացած ոտնձգություն, լինի նա նույնիսկ ի սկզբանե արեւմտամետ եւ միանգամայն լոյալ Վաշինգտոնին ու Բրյուսելին, մշտապես հանդիպելու է ծայրահեղ կոշտ հակազդեցության, եւ Վրաստանը դրա հիանալի օրինակն է։ Այսպես, «Վրացական երզանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ուղիղ խոսում է այն մասին, որ Թբիլիսիում չեն պատրաստվում աջակցել Արեւմուտքի հակառուսական քաղաքականությանը։  «Եթե ինչ-որ մեկն ուզում է «երկրորդ ճակատ» բացել, ահա Մերձբալթյան երկրներ կան, թող բացեն, թող հանգիստ թողնեն Վրաստանը։ Մեզ այսօր խաղաղություն է պետք։ Մեզ պետք են ընկերներ եւ գործընկերներ, առողջ հարաբերություններ: Դրան Վրաստանը պատրաստ է, բայց Վրաստանն ուրիշների շահերի համար օգտագործելու փորձերը, այստեղ այնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպիսին Ուկրաինայում է, դա չի ստացվի»։

Որոշ թերահավատների կարծիքով՝ խոսքը ոչ այլ ինչ է, քան նախընտրական խոստումների մասին, որոնք դեռ իրականանալու փաստ չեն։ Իվանիշվիլիի հայտարարություններից հետո Թբիլիսիում կարող էին չեղարկել «օկուպացիայի մասին օրենքը», ինչպես նաեւ նմանատիպ քայլեր անել նաեւ աբխազների նկատմամբ, որոնց դեմ 1992 թ-ի օգոստոսին նույնպես պատերազմ էր սկսվել, միանգամայն հիմնավորված նկատել է աբխազացի լրագրող Ինալ Հաշիգը: «Հուսանք՝ պարոն Իվանիշվիլին ավելի անկեղծ է իր մտադրություններում եւ ճիշտ խոսքեր կգտնի նաեւ Աբխազիայի ժողովրդի վերաբերյալ, որոնք այս անգամ չեն շեղվի գործերից եւ կավարտվեն Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ ուժի չկիրառման միջազգային երաշխիքների մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի ստորագրմամբ»: Հիշեցնենք՝ պատահական է այդպես համընկել, թե ոչ, բայց «Վրացական երազանքի» ոչ ֆորմալ առաջնորդի հայտարարությունները հաջորդեցին ռուս-աբխազական հարաբերություններում բավական սուր ճգնաժամի ֆոնին (նկատենք՝ դա առաջացել է ոչ թե մեկ գիշերում, այլ տարիներով հասունացած) եւ նախկին Վրացական ԽՍՀ-ի շրջանակներում «համադաշնացման» ինչ-որ ծրագրերի մասին լուրերի ֆոնին, որոնք Թբիլիսիի գործող իշխանութունները կարող էին ընտրողներին ներկայացնել որպես «աբխազական» եւ «հարավ-օսական» խնդիրների լուծման իրենց հաջողություն։ Մոսկվան պատրաստ է բազմակողմանի օգնություն ցուցաբերել Թբիլիսիի, Սուխումի եւ Ցխինվալի միջեւ երկխոսության զարգացմանը՝ նրանց համար ընդհանուր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ կուտակված այլ խնդիրների լուծման նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թ-ի օգոստոսի 8-ին՝ Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայի 16-րդ տարելիցին։

Նույնիսկ եթե երեւակայենք եւ թույլ տանք այս կամ այն «համադաշնային» կառույցների առկայությունը, հեռու է փաստը, որ դրանք իրականացման թեկուզ չնչին հնարավորություն ունեն։ Հոկտեմբերին «Վրացական երազանք»ի հաջողությունը հեռու է ակնհայտ լինելուց, թեեւ չի կարելի չընդունել, որ այն իրենից ներկայացնում է հանրային աջակցություն վայելողներից առավել ադեկվատ ուժը։ Այսպիսով, ընդդիմադիր Formula հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի հարցման համաձայն, հավանական ընտրողների 34%-ը աջակցում է «Վրացական երազանքին» իր համեմատաբար հավասարակշռված եւ սահմանային դիրքորոշմամբ, մոտ մեկ երրորդը դիտարկում է տարբեր կուսակցությունների, որոնք մոտ են անվանական նախագահ Զուրաբիշվիլիին, որոնք կողմ են Զելենսկու ռեժիմին բազմակողմանի օգնությանը (բացառությամբ Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի): Եվս մոտ 20%-ը Սաակաշվիլիի եւ նրա նմանների արմատականների կողմնակիցներն են, 10% - ից մի փոքր ավելին՝ նախկին վարչապետի «Վրացական երաանքից» անջատված կողմնակիցները: Գախարիան եւ եւս 5% լեյբորիստներն իրենց արեւմտամետ հռետորբանությամբ (ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստորագրել են ընտրություններում հաղթելու դեպքում գործողությունների ընդհանուր եվրոպամետ խարտիան, այս հարցման արդյունքում ընդհանուր առմամբ հավաքում են 38,1%): Վերջապես, մոտ 6%-ը եվրասկեպտիկներ են «հայրենասերների դաշինքից» եւ գաղափարապես մոտ ավանդապաշտ մի շարք կուսակցութւններից։

Հոկտեմբերյան ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը 5 տոկոս է։ Հարցվածների 79,6%-ը հայտարարել է՝ քվեարկելու է, հարցվածների 64% - ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ: Հարցման մասնակիցները ամենագլխավոր խնդիրը համարել են «բարձր գները» (31 տոկոս), որին հաջորդում են գործազրկությունը (27 տոկոս), աղքատությունը (24 տոկոս), ցածր աշխատավարձը (18 տոկոս), երկրից քաղաքացիների դուրս գալը (18 տոկոս) եւ Վրաստանի տարածքների օկուպացիան (17 տոկոս):

Այսպիսով, պատկերը շատ խայտաբղետ է, եւ, պետք է խոստովանել, մանիպուլյատորներին մանեւրելու լայն տեղ է տալիս, այդ թվում՝ Իվանիշվիլիի խոսքերը կանխամտածված մեկնաբանելու եւ նրան «նացիոնալ դավաճան», «կապիտուլյանտ» եւ այլն պիտակավորելու միջոցով, ինչպես դա արդեն արել է դիվահար «միշիկոն»։ Նման ապակառուցողական գործունեության հաջողության դեպքում կովկասյան երկրին, որն արդեն 1990-ական թվականներին «Ռուսթավելի պողոտայի պատերազմն» ու դրա հետ կապված աղետները վերապրել է, սպասվում է անկայունության երկարատեւ շրջան, որը կարող է հանգեցնել ամենաանկանխատեսված հետեւանքների։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի