Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրացական իշխանությունների դիրքորոշումը Հարավային Օսիայի` Վրաստանի հետ սահմանի ամրացման հարցում սկզբունքային է. լրագրողներին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ ռուսաստանցի սահմանապահները սահմանին արգելափակոցներ են տեղադրել` փշալարով, նույնիսկ որոշ հատվածներում սահմանգիծը խորանում է Վրաստանի տարածքը:
«Հավանորեն, փորձ է արվում սադրել նոր իշխանություններին ինչ-որ զգացմունքային արձագանքների: Վարչապետը խոսել է այդ մասին, եւ ես ցանկանում են հաստատել, որ մեր դիրքորոշումը սկզբունքային է»,- ըստ Новости-Грузия-ի` նշել է Ուսուպաշվիլին: Նրա խոսքերով` այդ հարցում Վրաստանը պետք է գործի ՆԱՏՕ-ի եւ եվրոպական գործընկերների հետ համատեղ: