|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ԼՂՀ ժողովրդի, իշխանությունների եւ իր անունից շնորհավորելով նախագահին եւ Հարավային Օսիայի ժողովրդին նշանակալի իրադարձության` Հանրապետության օրվա կապակցությամբ, Բակո Սահակյանը նշել է, որ անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիան շատ բանի է հասել` կարողացել է հաղթահարել պատերազմի ծանր հետեւանքները, հասնել միջազգային ճանաչման եւ կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:
«Վստահ եմ, որ եղբայրական Հարավային Օսիան կունենա պայծառ ապագա: Անկոտրում կամքը, անսպառ հայրենասիրությունը եւ պետականաշինության անգնահատելի փորձը հանդիսանում են դրա հուսալի հիմքը»,- նշվում է ուղերձում։