Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
2018ի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ուղին վաղուց դարձել է հետխորհրդային տարածությունն ուսումնասիրողների սիրելի թեմաներից մեկը: Անդրկովկասյան երկրի դեպի արեւմուտք կատարվող շրջադարձի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ամեն գնով հաշտվելու նրա ձգտման մասին այս տարիների ընթացքում շատ է խոսվել ու գրվել։ Սակայն, չգիտես ինչու, անարժանորեն քիչ ուշադրություն է դարձվում Վրաստանի դերին եւ այդ քաղաքական գործընթացում Երեւանի եւ Թբիլիսիի շփումներին։
Մինչ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի վրացական գործոնին անցնելը՝ հիշեցնենք երկրի հյուսիսային հարեւան քարերի առանձնահատկությունների մասին։ Վրաստանը համարվում Անդրկովկասի ամենաարեւմտյան երկիրը։ «Վրացական երազանք» կուսակցույոթւնը, որն այժմ ենթարկվում է Արեւմուտքի եւ ընդդիմության կողմից հարձակումների, ավելի մեծ առաջընթաց է գրանցել եվրատլանտյան ինտեգրման հարցում, քան ճաղերի հետեւում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին: Բավական է ասել, որ հենց «Վրացական երազանքի։ օրոք է ընդունվել Սահմանադրությունը, որում ուղղակիորեն հրահանգված է իշխանություններին անել ամեն ինչ՝ երկիրը Եվրոպական միություն եւ ՆԱՏՕ մտնելու համար։ Եվ նույնիսկ չնայած «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» պտճառով Արեւմուտքի կողմից ներկայիս հարձակումներին, օգոստոսի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստացավ ոչինչ չփոխել Սահմանադրության եվրատլանտյան 78-րդ հոդվածում: Առանձին պետք է նշել՝ Վրաստանում 1980-ականների վերջից պահպանվում է ռազմատենչ ռուսատյացության բարձր աստիճանը։ Դրա համար էլ Անդրկովկասյան երկիրն առաջատարներից մեկն է այն քաղաքացիների թվով, որոնք միացել են Ուկրաինայի զինված ուժերի զինյալներին։ Չնայած վրացի վարձկանները ընդդիմադիր են «Վրացական երազանքին», միեւնույն է, Վրաստանից եկածների ակտիվ մասնակցությունը մարտական գործողություններին արտացոլում է հասարկական տրամադրություններն Անդրկովկասյան այդ երկրում։
Եվ ահա այս ֆոնին սեպտեմբերի 2-ին պաշտոնկան այցով Վրաստան է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար սուրիկ տատիկյանը, որը բանակցություններ է վարել պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի եւ վարչապետ Կոբախիձեի հետ: Հայտնի է՝2024 թ-ի սեպտեմբերին նիկլորի կառավարությունը հասավ Հայաստանից Ադրբեջանի հետ սահմանին եւ «Զվարթնոց» օդանավկայանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների դուրսբերմանը: Այս փաստերը կարեւոր են, քանի որ, վրացական կողմի տեղեկություններով, տատիկյանի եւ Կոբախիձեի բանակցությունների ժամանակ հիշատակվել է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: Ի՞նչ հռչակագիր է այն․ «Հայաստանի Հանրապտության եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագիրը ստորագրվել է 2024 թ-ի հունվարի 26-ին Թբիլիսիում՝ նիկլորի եւ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ դեռեւս այս այցից առաջ՝ հուլիսի 12-ին, Երեւանում Չիկովանին եւ տատիկյանը ստորագրեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ 2024 թ-ի պաշտպանական համագործակցության պլանը։
Կարելի է արձանագրել՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության դադարեցման, ինչպես նաեւ պաշտոնական Երեւանի կողմից ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման ֆոնին փաշինյանականներն ամեն կերպ ռազմաքաղաքական համագործակցություն են հաստատում ԵՄ եւ ՆԱՏՕ ձգտող Վրաստանի հետ։
Վրաստանն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է ունեցել Հայաստանի աշխարհքաղաքական շրջադարձին վերջին տարիներին, ինչպես նաեւ 2020-2023թթ իրադարձություններին, որոնք հանգեցրին ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը։ Դեռեւս 2019 թ-ի փետրվարի 21-ին Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան Երեւանում ստորագրեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ պաշտպանական համագործակցության 2019 թ-ի ծրագիրը: Իսկ արդեն նիկլորի՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» սադրիչ հայտարարությունից հետո 2019 թ-ի նոյեմբերի 6 - ին Թբիլիսիում աշխատանքային այցի ընթացքում Տոնոյանը բանակցություններ է վարել Վրաստանի պաշտպանության նախարար Ղարիբաշվիլիի հետ։ Այնուամենայնիվ, որոշիչներից մեկը 2020 էր: 2020 թ-ի փետրվարի 27-ին Երեւանում Տոնոյանն ու Ղարիբաշվիլին ստորագրել են երկկողմ համագործակցության 2020ի ծրագիրը: Հայտնի է՝ 2020ի աշնանը տեղի ունեցավ ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Օգնե՞լ է Վրաստանը Հայաստանին 44-օրյա պատերազմում։ Դատեք ինքներդ: 2020 թ-ի հոկտեմբերի 8-ին Տոնոյանն ընդունել է Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ահա թե ինչ մանրամասներ է հայտնել Հայաստանի ռազմական գերատեսչությունը այդ հանդիպումից:
«Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկություններ է ներկայացրել Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների մասին (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) եւ դրանց զարգացման մասին: Դավիթ Տոնոյանն ընդգծել է՝ ռազմական ճակատում իրավիճակի հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է հայտարարել Ադրբեջանի նախագահն արդեն երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2022 թ-ի ապրիլի 29-ին․ «Մենք կռվել ենք մեր տարածքում։ Բայց միաժամանակ բազմիցս հայտարարել եմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել սպառազինությամբ բեռնված ինքնաթիռներ։ Մենք մեր վրացի ընկերներին խնդրել ենք փակել օդային տարածքը, եւ նրանք դա արել են։ Մենք նաեւ խնդրել ենք նրանց փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար։ Նրանք դա էլ են արել, ինչի համար մենք շնորհակալ ենք նրանց» Президент: Во время войны мы отслеживали поставки вооружения из России в Армению | 1news.az | Новости։ Պարզ չէ, թե ինչ էին ակնկալում փաշինյանականները, եթե դեռ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք Վրաստանը սկսեց ակտիվորեն զարգացնել տնտեսական եւ էներգետիկ համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ միաժամանակ դադարեցնելով ռազմական համգործակցությունը Ռուսաստանի հետ։ Համենայնդեպս, Վրաստանից չհերքվեց Ալիեւի խոսքերը ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ ունեցած ավանդի մասին։ Սակայն աչքի զարնողն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շարունակել է ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ։ Այս փաստը ուշագրավ է նրանով, որ աստիճանաբար փաշինյանականները սկսեցին պատերազմում պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Հյուսիսային հարեւանի վրա պարտութայն մեղադրանքը ոչ մի կերպ չի տարածվել։ Ընդհակառակը, 2021ի նոյեմբերի 2-ին այցով Հայաստան է ժամանել Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, որին ընդունել է ինքը՝ նիկլորը։ Իսկ 2022 թ-ի մայիսի 4-ին տատիկյանն ու Բուրչուլաձեն Թբիլիսիում ստորագրել են 2022ի պաշտպանական համագործակցության պլանը։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարի եւ վարչապետ Ղարիբաշվիլիի բանակցությունների ժամանակ կողմերն անդրադարձել են Ուկրաինայի իրավիճակի ազդեցությանն անվտանգության գլոբալ ճարտարապետության, մասնավորապես Անդրկովկասի անվտանգության վրա:
Սակայն Երեւանի այս բոլոր գործողությւունները ոչ մի կերպ չեն ազդել ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման վրա։ 2023 թ-ի սեպտեմբերի 10-ին Վրաստանի արտաքին գործերի նախարությունը հայտարարություն տարածեց, որում խոսվում էր Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահկան ընտրությունները չճանաչելու մասին, որը գլխավորում էր Սամվել Շահրամանյանը։ Հայտնի է՝ շատ շուտով՝ սեպտեմբերի 19-20-ին, Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, որից հետո ղարաբաղահայության բացարձակ մեծամասնությունը փախավ Հայաստան, իսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Այդուհանդերձ, չնայած ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի կողմից Վրաստանի ակնհայտ մասնակցությանը, 2023 թ-ի նոյեմբերի 17-ին Երեւանում տատիկյանը Բուրչուլաձեի հետ ստորագրել է երկու պաշտպանկան գերատեսչությունների միջեւ համագործակցության պլանը, իսկ նիկլորն առանձին բանակցություններ է վարել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Հաշվի առնելով ռուս-հայկական հարաբերությունների ներկա միտումը՝ Թբիլիսիի հետ Երեւանի ռազմաքաղաքական շփումների ավելացումը պետք է դիտարկել որպես թուրք-Ատլանտյան ռազմական համակարգում Հայաստանի ներդրման գործընթացի մի մաս, որը ստեղծվել է Անկարայի կողմից դեռեւս 1990-ական թվականներից Արեւմուտքի աջակցությամբ, քանի որ ներկայումս Անկարա-Բաքու-Թբիլիսի համագործակցության ձեւաչափը, որը շոշափում է նաեւ ռազմական բաղադրիչը, ամուր է, քան երբեւէ:
Խոսելով Հայաստանի աշխարհաքղաքական շրջադարձի վրացական գործոնի մասին՝ չի կարելի անցնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ պաշտոնական Երեւանի վերաբերմունքի կողքով։ Դեռեւս 2019 թ-ի հունիսի 4-ին Հայաստանն առաջին անգամ ձեռնպահ մնաց ՄԱԿ-ում վրացի փախստականներին Աբխազիա եւ Հարավային Օսիա վերադարձնելու կոչ անող բանաձեւին կողմ քվեարկելուց։ Մինչ այդ Հայաստանը դեմ էր քվեարկել այդ բանաձեւին։ Այն ժամանակ դա կարող էր թվալ պրզապես Հայաստանի ցանկությունը բարելավել հարաբերությունները հարեւան Վրաստանի հետ։ Սակայն դինամիկան հուշում է՝ դա միայն ուժերի փորձություն էր։ Արդեն Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից եւ Բուրչուլաձեի Երեւան կատարած այցից հետո, 2023 թ-ի նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում հարցին պատասխանելիս նիկլորը հայտարարեց Վրաստանի միասնականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության եւ ժողովրդվարության աջակցության մասին։ Հայաստանի վարչապետի հայտարարությունն արդարացիորեն գնահատել են որպես վատ թաքցված հարձակում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հասցեին։ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը նոյեմբերի 25-ին հայտարարել է՝ անդրկովկասյան երկրում հետաքրքիր չէ Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած եւ իր ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը (presidentofabkhazia.org): նիկլորի հայտարարությանը արձագանքել է նաեւ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան՝ բնորոշելով «թավշյա» վարչապետի գործունեության արդյունքներն այսպեսПрезидент Алан Гаглоев прокомментировал заявление Пашиняна | Государственное информационное агентство "Рес" (cominf.org)․ «Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունն Արեւմուտքի ազդեցությամբ հայտրություններ է անում, որոնք հակասում են Աբխազիայի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված՝ որպես անկախ պետություն զարգանալու իրավունքի իրացման ուղուն։ Այսպես, իր վերջին հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության վարչապետը միանշանակ սատարել է «Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն», ինչն արմատապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել վարչապետ փաշոյին, որ Աբխազիայի Հանրապետությունում հարգանքով են վերաբերվում ողջ հայ ժողովրդին, որի մի մասն իր փրկությունը գտավ անցյալի ողբերգական իրադարձություններից հենց Աբխազիայում: Այսօր Աբխազիայի հայ համայնքը ներկայացված է կենտրոնական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայոց լեզուն եւ մշակույթը պահպանվում են պետության կողմից, ազատ գործում են Հայ Առաքելական Եկեղեցու կառույցները: Աբխազիայում հայերն ունեն այն ամենը, ինչը նիկլորը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր վարած քաղաքականության հետեւանքով բախվեցին պետականության կործանման եւ հայրենի հողից զանգվածային արտագաղթի ողբերգությանը: Ավելին՝ նիկլորի քաղաքականության հետեւանքը տարածքային ամբողջականության եւ բուն Հայաստանի Հանրապետության խախտումն է»։
Վերջապես, Փաշինյանին նոյեմբերի 26-ին պատասխանել են Աբխազիայի խորհրդարանի հայազգի չորս պատգամավորներ՝ Աշոտ Մինոսյանը, Գալուստ Տրապիզոնյանը, Էրիկ Ռշտունին եւ Լեւոն Գալուստյանը։ Մի խոսքով՝ «թավշյա» վարչապետն էական ներդրում է ունեցել հայկական սփյուռքի հետ Հայաստանի կապերի հետագա թուլացման գործում։ Տվյալ դեպքում նիկլորը նպատակաուղղված ճեղք է ստեղծել աբխազահայերի հետ Հայաստանի հարաբերություններում։
Սակայն Հայաստանի միացումը Վրաստանի հակառուսական, հակաաբխազական եւ հակաօսեթական քաղաքականությանը դրանով չի դադարել։ 2024 թ-ի հունիսի 5-ին Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում քվեարկեց բանաձեւի օգտին, որում կոչ էր արվում վրացի փախստկաններին վերադարձնել Աբխազիա եւ Հարավային Օսիա։ Իսկ 2024 թ-ի հուլիսի 3-ին արաբաթը եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին ընդգծել են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ աջակցությունը։ արաբաթի հայտարարությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դիրքորոշման փոփոխութոյւնը, նկատել էր Աբխազիայի ԱԳՆ-ն, որը համապատասխան մեկնաբանություն էր հրապարակել հուլիսի 4-ին: փաշինյանականների համար Աբխազիան եւ Հարավային Օսիան տհաճ են երկու պատճառով. առաջին պատճառը կապված է այն բանի հետ, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությունը ժամանակին դեմ էր ԽՍՀՄ փլուզմանը, ինչը մեծապես կանխորոշեց նրանց կապերը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, այս երկու երկրներն էլ որպես ազգային արժույթ օգտագործում են ռուսական ռուբլին, ինչպես նաեւ Հանրապետությունների տարածքում են գտնվում ռուսական ռազմաբազաները։ Վերջապես, Հարավային Օսիան փաշինյանականների մոտ առաջացնում է հատուկ գրգռում, քանի որ նրա բնակչությունը 1990-ականների սկզբից հանդես է գալիս Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին, ինչը գաղափարապես վտանգավոր է հետխորհրդային տարծքում եվրատլանտիստների համար։ Երկրորդ պատճառը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ։ Աբխազիան եւ Հարավային Օսիան դեռեւս չճանաչված պետություններ լինելով՝ 2006 թ-ի նոյեմբերի 17-ին ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ վերջինս էլ իր հերթին ճանաչել է նրանց: Ինչ վերաբերում է Վրաստանի հետ Հայաստանի ներկայիս մերձեցմանը, ապա կրկնենք եւս մեկ անգամ.Երեւանը մերձենում է Թբիլիսիի հետ՝ Թուրքիայի եւ եվրաատլանտյան հանրության ուղղությամբ հետագա շեղման համար։ Չմոռանանք՝ չնայած Թուրքիայում աբխազական մեծաթիվ սփյուռքի առկայությանը, Անկարան չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ նախընտրելով զարգացնել Անկարա-Բաքու-Թբիլիսի բազմապրոֆիլ համագործակցությունը, որին շուտով կարող է միանալ նաեւ Երեւանը:
Պյոտր Մակեդոնցեւ
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի