|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը չի բացառում օս ժողովրդի երկու մասերի միավորման հնարավորությունը: «Եթե դա տեղի ունենա իմ նախագահության օրոք, ես կհամարեմ, որ կատարել եմ իմ առաքելությունը, որը դրվում է նախագահի վրա` տվյալ դեպքում»,- ասել է նա ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում` պատասխանելով Ռուսաստանի կազմում Հյուսիսային եւ Հարավային Օսիաների միավորման հնարավորության վերաբերյալ հարցին:
Տիբիլովի խոսքերով` որպեսզի արհեստականորեն բաժանված օս ժողովուրդը միավորվի, անհրաժեշտ է բարդ իրավական եւ քաղաքական աշխատանք: Սակայն, ըստ նրա, Հարավային Օսիան արդեն անկախ պետություն է եւ շարունակելու է ամրապնդել իր պետականությունը: