Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Տեղեկությունը հայտնում է Հարավային Օսեթիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Արցախի համար այս բարդ ժամանակաշրջանում Ձեր հայրենասիրությունը, բարձր հեղինակությունը, ժողովրդի շրջանում ունեցած վստահությունը, պետական գործունեության փորձը, նպատակաուղղվածությունն ու հավատը՝ ստանձնած առաքելության նկատմամբ, կոչված են հանգեցնելու արդյունքների, հասնելու հրատապ խնդիրների լուծմանը և արդարացնելու հասարակության սպասումները»,– նշված է ուղերձում։
Հարավային Օսեթիայի նախագահը Սամվել Շահրամանյանին և Արցախի ժողովրդին մաղթել է քաջառողջություն, բարություն և խաղաղ երկինք:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 9–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։
Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։