կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-25 13:43
Աշխարհ

Թրամփն արդեն Ճապոնիայում է

Թրամփն արդեն Ճապոնիայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ մեկնել է Ճապոնիա` պաշտոնական այցով. այն կտևի մինչև մայիսի 28-ը։ Ամերիկյան առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, տեղեկացնում է CNN-ը:

Նախատեսվող այցը 1992 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի ամենաերկարատև պետական այցն է Ճապոնիա։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին Թրամփը վարչապետ Աբեի հետ գոլֆ է խաղալու, որից հետո երեկոյան միասին այցելելու են սումոյի` կայսեր գավաթի մրցաշարին։

Ծրագրի հիմնական մասը կմեկնարկի մայիսի 27-ին։ Այն կներառի երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումը և ընդունելություն նոր կայսր Նարուհիտոյի մոտ, որը գահ է բարձրացել մայիսի 1-ին։

Եզրափակիչ օրը ԱՄՆ նախագահը կբարձրանա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի «Կագա» նավ, որը գտնվում է Տոկիոյի ծոցում։ Այն նախատեսվում է վերափոխել թեթև ավիակրի։

Հավելվում է նաև, որ Թրամփի այցի ժամանակ անվտանգության ապահովման համար մոտ 25 հազար ճապոնացի ոստիկան է գործի դրվելու։