կարևոր
700 դիտում, 22 ժամ առաջ - 2025-01-07 21:44
Աշխարհ

Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո

Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն: Նա այս մասին ասել է Սուրբ Ծննդի օրը եկեղեցի այցի ժամանակ, փոխանցում է ԲելՏԱ-ն:

«Եթե մեզ ներքաշեն պատերազի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ, և մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ: Հետևաբար, ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում… Եվ թող խոսեն, թե մեզ մոտ բռնապետություն է: Ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն», – ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ Բելառուսում խաղաղություն է, ինչը դուր չի գալիս ոչ բարեկամական պետություններին:

«Ուստի, ցանկանում են մեզ պատերազմի մեջ ներքաշել: Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում: Չէ՞ որ մենք նրա հետ նորմալ, լավ հարաբերություններ ունեինք: Հիմա ի՞նչ է նրա ուզածը: Նրան հրահանգ են տվել՝ պետք է ամեն ինչ անել, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար», – ասել է Լուկաշենկոն: