Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Դոլարի փոխարժեքն աճում է Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի մոտեցումներում ակնկալվող տարաձայնությունների պատճառով, գրում է Bloomberg–ը։
Թրամփն ուզում է աշխուժացնել տնտեսությունը, բայց ԴՊՀ-ն, վախենալով գնաճից, կարող է արգելակել։ Թրամփն արդեն խոստացել է 550 մլրդ դոլար արժողության ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, նաեւ հարկերի կրճատում։
Այս թեմայով ուղիղ հայտարարություններ չեն արվել (ԴՊՀ-ն հայտարարությունների հարցում երբեք չի շտապում)։ Բայց դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԴՊՀ ղեկավար Ջանեթ Ելենը ասել էր․ «Կարծում եմ, ո ր այս փուլում որպես խթան՝ ֆիսկալ քաղաքականության ակնհայտ անհրաժեշտություն չկա»։ Goldman Sachs-ի Standard Chartered-ի տնտեսագետների կարծիքով, դրանից պետք է հետևություն անել, որ ԴՊՀ-ն բարձր գնաճի վերաբերյալ մտավախություններ ունի։
Bloomberg-ի կարծիքով, դոլարի փոխարժեքի ու շուկայում տոկոսադրույքների աճը պայմանավորված է հենց նրանով, որ ներդրողները վախենում են Սպիտակ տան ու ԴՊՀ-ի քաղաքականությունում հնարավոր տարաձայնություններից, դրա համար էլ շտապում են ապահովագրել իրենց։