|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել ու պնդել, թե այն պետք է բացվի։
Ալիևը փորձել է հավաստիացնել, իբրև Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք «չի հանդիսանում»։
«Մենք նրանց համար վտանգի աղբյուր չենք, մենք խաղաղություն ենք ուզում և համագործակցություն՝ Հարավային Կովկասում, և թող հայերը չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։