Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլն ու Ալիևը, պայմանավորված նոր պատերազմի կամ միակողմանի զիջումներով, Ադրբեջանի պահանջները կատարելու նոր ներկայացում են բեմադրում:
Ալիևը դեկտեմբերի 18-ին հավակնեց, որ խաղաղության համաձայնագրի երկու չհամաձայնեցված կետ է մնացել: Միմյանց հանդեպ միջազգային հայցերից հրաժարվելը և երկու երկրի սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելը:
Բայց չէ, որ Ալիևը միշտ ու շարունակ երեք այլ պահանջներ էլ է ունեցել խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչների վերադարձը:
Ի՞նչ եղավ այդ պահանջների ճակատագիրը: Ալիևը հրաժարվել էր իր այդ երեք պահանջներից: Իհարկե ոչ: Բայց ինչո՞ւ դրանք ներառված չէին Ալիևի դեկտեմբերի 18-ի հայտարարության մեջ որպես չլուծված հարցեր:
Այս հարցն ունի միայն մեկ պատասխան:
Նիկոլն ու Ալիևն արդեն պայմանավորվել են այդ երեք հարցում: Մնում է միայն դրանց իրագործումը:
Իսկ Ալիևի երեկվա հայտարարություններով, կարծես թե, այդ պայմանավորվածությունների մեկնարկը տրվեց:
Հասկացողաց շատ բարի»: