կարևոր
571 դիտում, 15 ժամ առաջ - 2025-01-08 10:15
Քաղաքական

Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գոյությունը՝ որպես պետություն. թյուրքագետ

Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գոյությունը՝ որպես պետություն. թյուրքագետ

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։

Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։

Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։

Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»։