Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ եմ կարդացել, որ գույքագրում ես Արցախի բանակցային գործընթացի հետ կապվածը։
Տեղյակ եմ, որ բանավեճի ես հրավիրել ՀՀ 3-րդ հանրապետության նախկին ղեկավարներին։
Բայց Արցախի անկումից ու կորստից հետո, ինչպես 2018 թվականին ես հայտարարել, դու (թիվ մեկ պատասխանատուն) պիտի հրավիրես 3 միլիոնի, չէ 12 միլիոնի ու ասես.
-1991-1994 թվականներին, զրոյից չէ' մինուս անվերջություն հնարավորությունից ու երեք տարվա մեջ մենք տարել ենք ազգային հաղթանակ, չունենալով անգամ որսորդական հրացան։
Երբ՝
2018, 2019, 2020, երեք տարիների մեջ, մենք ազգովի, ունենալով բանակ, պետություն, երկիր ու 40 հազար ք/կմ տարածք, պարտվել ենք։
Ինչո՞ւմն էր այդ երեք տարիների տարբերությունը։
Իմ փոքր երկու տղաները, վստահ եմ, ընկերների ու իմ տեսակի թոռները ևս կռիվ են տալու ՀՀ ու Արցախի դրոշի համար։ Դա այն կտակն է, որ հենց դու ես թողել իրենց, ոչ ես՝ ով բարեխիղճ հայր ու ծնող է։ Դո՛ւ ով քցեց էդ ամենը մեր գլխին։
Ես 35 տարի ինձ համարել եմ մեր երկրի փոքր քարը տեղը դնողը։ Չգիտեմ ի՞նչ է քաղաքականությունը կամ բավարար գիտեմ, որ ամեն խաղից դուրս ընդվզելուց ընդվզեմ։ Ու բացահայտ, ակնհայտ առաջին օրվանից ասել եմ, որ չես կարողանալու, մենք ենք ազգովի քաշելու քո պարտությունը։
Դու, որ ժողովրդի 35 տարվա մաքառումը ջուրը լցնելու թիվ մեկ պատասխանատուն ես, բա 12 միլիոնի երազների, իղձերի ու նպատակների հետ ինչպե՞ս կբանավիճես։
Ի՞նչը գույքագրես, մեր վրա ու մեր զավակների վրա բարձած քո սխալնե՞րը
Մեր ժողովուրդը իրոք, որ հզոր է, ուժեղ, մաքուր ու խորն արմատներով։
Մեր ժողովուրդը կոտրվող չէ ու ինչքան տաս կտանի ուսերի վրա։
Բայց դու չես կարող ինձ ու իմ տեսակին ասես, թե 35 տարին, որտեղ ես իմ գերդաստանով, գիտեինք, թե ինչո՞ւ ենք մեզ զրկում, իմ հինգ երեխեքն իրենց վաղվա շավիղներով, ինչո՞ւ են անվերջ կրթություն ստանում ու սովորում, ինչո՞ւ ենք վաղվա մենք կռիվ տալուն պատրաստվում հանուն Արցախի։
Չկա պատասխան մի ապրած կյանքի ու մաքառման դիմաց։
Չկա պատասխան իմ զոհված ընկերների, ուսանողների թափած արյան դիմաց։
Չկա ու ինչ էլ ասես, այդչափ տեղյակ ես, որ ժողովուրդն իր բեռը տանելով էլ մի օր քեզ ասելու է, էլ բավ է։
Ամբողջ 2024 թվին քեզ չեմ նշել։
Հիմա էլ չէի ուզենա քանի, որ օրը մոտ է ու գալու է գնալուդ ժամանակը։ Երկար կգա, թե կարճ, արդեն էական չէ։
Բայց երբ Արցախից բան ես ասում կամ սրբագրելու փորձ անում, քեզ պիտի անկեղծ ասեմ. իմ ու իմ 35 տարվա պայքարի իղձերի պատասխանը դու չունես ու չես կարող ունենալ, քանի որ պապիս իղձերիս սնունդ առած, իրենց պատմած երազների տերն ու տնօրենը ես եմ ու իմ զավակները։
Արցախը չկա ու վերջ:
Արցախը պարտվել ես ու վերջ։
Հանուն Արցախի հազար հոգու քեզնից անջատել ես ու վերջ։
Հարյուր հազարների սև ասելով քեզնից կտրել ես ու վերջ։
Սա դու ես արել ու մի գույքագրի մեր իղձերը։
Քաղաքականությունը ցածր պրոբայնության բան է ազգային իղձերի դիմաց»։