Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական Minval.az պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով երեկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի փոփոխության մասին ելույթին:
Ծավալուն հոդվածի մի հատված վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրության մասին» Փաշինյանի խոսքերին:
«Կյանքի իրավունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապես կարող են շփման գծում «թեժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին չէ, դա կարող է Երևանի համար ավարտվել հերթական կորուստներով: Իսկ Փաշինյանի իշխանությունն անխուսափելիորեն կքանդվի: Սակայն նաև չի բացառվում այլ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը, կարծես, գիտակցում է, որ իր` բանակցությունները երկարաձգելու մարտավարությունը` բազմապատկված ադրբեջանական զավթված հողերի ներքաշմամբ քաղաքացիական պատերազմի վտանգով, արդեն մեծացնում է ադրբեջանական ռազմական գործողության ռիսկը, և նա նախապես դրա մեղքը գցում է ղարաբաղցիների վրա:
Այսպես, թե այնպես, այսօր ակնհայտ է, որ շփման գծում սադրանքների վտանգը մեծ է: Իսկ ՀՀ քաղաքական դաշտում պարզապես չկան ողջամիտ և ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց հետ կարելի է ոչ միայն հանդիպել և ձեռք սեղմել, այլև առաջ տանել բանակցությունները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած շրջադարձի, այդ թվում` կայծակնային գործողության` Լեռնային Ղարաբաղը ազատագրելու համար` և´ լեռնային, և´դաշտային»,- գրված է հոդվածում: