Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
- 2015-ի ձեռքբերումը:
- Մեր բանակը հպարտության մեծ զգացումներ է մեզ պարգևել:
- Տարվա կորուստը:
- Մեր զոհերն առաջնագծում: Բոլորս ենք պարտավոր մեր հերոսների հիշատակը բարձր պահել:
-Սպասելիքը 2016-ից:
- Խաղաղություն աշխարհում:
- 2015-ի Տարվա կինը, ինչո՞ւ:
- Կինս: 1995-ից ի վեր ամեն տարի նա է ինձ համար տարվա կինը:
-2015-ի ամենահաջող քաղաքական գործիչը:
-Շատ են, անուններ չտամ երևի. բոլոր նրանք, ովքեր կարողացան իրենց պատկերացումները կյանքի կոչել՝ կառույց ստեղծել, գաղափար իրագործել կամ երկրի շահն առաջ տանել:
-Ամենաանհաջողը:
- Էլի շատ են: Խոստումներ տված ու այդ խոստումները կյանքի չկոչածները:
-2015-ի ամենատպավորիչ հայաստանյան իրադարձությունը:
- 2015թ. խորհուրդը մեր համար եղել է աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման արշավը և ապացույցը, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք:
-2015-ին աշխարհում ի՞նչ փոխվեց:
- Վերջապես եկան գիտակցման, որ առանց բոլորի ջանքերի միավորման ահաբեկչության դեմ պայքարն անհնարին է:
-Այծի /2015-ը այծի տարի էր/ ամենացավոտ պոզահարումը` Ձեզ:
- Հարազատների մահերը և Հայաստանը լքելը:
-Իսկ երկրի՞ն:
-Արտագաղթը և տնտեսական անկումը կառավարման սխալների պատճառով:
-Ի՞նչ մկկաց այծը Ձեր ականջին հրաժեշտից առաջ:
-Ամեն ինչ լավ է լինելու:
-Հիմա` մի քիչ հումոր, անցնենք կապիկներին: Կապիկն ու կապիկությունը տարբեր բանե՞ր են:
- Հիմա նաև հումորն էլ կստացվի: Կապիկը կենդանի է: Կապիկությունը` մարդկանց կողմից վարքագիծ: Ավելի լավ կլիներ գոնե կապիկներին նմանակելուց դրականը կարողանայինք վերցնել:
-Համաձա՞յն եք տեսությանը, որ մարդիկ առաջացել են կապիկներից:
- Ղարաբաղյան մի անեկդոտի համաձայն՝ Դարվինը, ընդհանուր առմամբ, ճիշտ է, բայց ոչ` ղարաբաղցիների պարագայում:
-Կապիկություն անելը մարդի՞կ են կապիկներից սովորել, թե՞ կապիկները` մարդկանցից:
- Շարժուձևը մենք ենք սովորել, իսկ այդպիսին համարվող վարքն արդեն սեփական նախաձեռնություն է: Կապիկները մեզանից սովորել են «կապիկություն» անելու վնասակարությունը:
-Կապիկի դերն ու նշանակությունը հայ քաղաքականության պատմության մեջ:
-Դե գիտեք` Երևանում կրկեսը ժամանակավոր փակել են, բայց, որպեսզի շատ չտխրենք, կարելի է հետևել քաղաքական դաշտին:
-Քաղաքականության մեջ կապիկությունն արհե՞ստ է, թե՞ արվեստ:
- Ճիշտ քաղաքականություն վարելն ինքնին արվեստ է, ու դա է ինձ միայն դուր գալիս:
-Ի՞նչ պետք է սովորել կապիկից:
-Ճկունություն, շարժունակություն, համախմբվածություն, ուժ, սեր … Լավ, համոզեցիք, երբեմն նաև կապիկություն /ժպտում է/: