Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով այսօր Գեղարքունիքի Կութ բնակավայրի հատվածում 6 հայ զինծառայողներին ադրբեջանցիների կողմից գերի վերցնելու մասին։
Փաստորեն, իշխող թիմը շարունակում է իր մեղքը այլոց վրա գցելու արատավոր գործելաոճը․ սեփական սահմանները պահելու, զինծառայողներին արդյունավետ պաշտպանվելու հրաման տալու փոխարեն այս առիթը ևս օգտագործել Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը արժեզրկելու համար։
Նիկոլի թիմը մոռացել է, թե ում գործողությունների պատճառով են զինված ադրբեջանցիները լցվել Հայաստան, և ով է խոսում՝ այս պայմաններում «Հայաստանի համար 100 տոկոս շահավետ» փաստաթուղթ ստորագրելու համաձայնության մասին, որով, ըստ շրջանառվող լուրերի, Տավուշի և Արարատի գյուղերը ևս տալու են Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրեն չի բավարարում և չբացառեց, որ կառավարությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այնինչ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է զուտ խորհրդատվության համար, ապա ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից են Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Հակառակորդը հեռանալու մտադրություն չունի։
Քանի դեռ հայ ու ադրբեջանցի զինվորները սահմաններին ձեռնամարտի էին բռնված՝ մեր պաշտպանության նախարարը այս վիճակը նորմալ էր համարում՝ հայտարարելով, որ զոհերի հասցնող միջադեպեր չկան։ Երեկ եղավ զոհը՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում ադրբեջանցին կրակեց հայ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին: Այսօր արդեն 6 հայ զինծառայող գերեվարեցին։
Իմքայլականները արձագանքեցին բառախաղով․ «ՀՀ սահմանից չեն կարող զինվորներ գերեվարվել, դա առևանգում է»։ Եվ ի՞նչ։ Եթե հայ զինվորի սպանությունը մնաց անպատիժ, ինչո՞ւ պետք է վարանեն գերի վերցնել ինժեներական աշխատանքներ տանող հայերին։
Ի դեպ, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։ Հետաքրքիր է՝ ո՞րն է բանակցությունների անարդյունավետության ապացույցը, եթե ոչ զոհն ու գերիները։
Մանրամասն՝ տեսանյութում․