Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը համակարծիք է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի վերջին հայտարարության շեշտադրումների հետ, որտեղ նաև հղում է կատարվում ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությանը, թե՝ լարվածություն կա Սահմանադրական դատարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այդուհանդերձ, Ռուբեն Ռուբինյանը երկու ինստիտուտների միջև լարվածության մեղքը գցում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա՝ իբրև թե լարվածության պատճառը նրա քաղաքական հայտարություններն են։
Քաղաքական նա համարում է Հրայր Թովմասյանի հայտարարությունը խրամատների մասին, քանի որ, ըստ նրա, հայտնի չէ, թե ովքեր են խրամատի մյուս կողմում, հավանաբար՝ իշխող թիմը․ «Սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահն արել է բազմակի քաղաքական հայտարարություններ և այդ քաղաքական հայտարարությունները կրում են ընդդիմադիր բույթ»։
Ռուբինյանը տեքստից առանձնացրեց նաև այն հատվածը, որում անդրադարձ է կատարվում 2015 թ-ի Սահմանադրության ոգին պահպանելուն։ Փաստաթղթում ասվում է․ «Որպես համազեկուցողներ՝ մենք համակ ուշադրությամբ կհետեւենք, որ Հայաստանի իշխանությունը շարունակի գործել օրենքի շրջանակում, եթե անգամ այդ մեխանիզմի նպատակը, որը կայանում է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները պահպանելու մեջ, ճշմարիտ է»: Ռուբեն Ռուբինյանը սա մեկնաբանում է իբրև հաստատական նախադասություն՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ համազեկուցողներն ընդունում են, որ դա է նպատակը։
Նա նաև հղում է կատարում այն հատվածներին, որտեղ ասվում է դատական համակարգի փոքր վստահության և փոփոխությունների՝ օրենքի շրջանակում կատարելու մասին։
ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի անցման կամավոր սկզբունքը պահպանելու մասին ԵԽԽՎ համանախագահների կոչը Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանեց այն տեսանկյունից, որ նրանց հանդեպ ճնշումը օրենքի ընձեռած հնարավորություններից չօգտվելու համար է։
Փոխարենը, լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ իշխանության կողմից ՍԴ դատավորների հանդեպ որևիցե ճնշման դեպք ինքը չգիտի։
«Իմ քայլի» պատգամավոր Ռուբինյանը նաև թիրախավորեց այս մասին հարցեր ուղղող՝ ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողին․ «Ասում եք՝ բոլորս գիտենք, բայց բոլորս չգիտենք, գիտեք դո՛ւք, քանի որ աշխատում եք 5-րդ ալիքում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․