կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 01:05
Տարածաշրջան

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել էր Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել էր Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին
Տեղեկացրեցինք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյուններն իրականացրել են 2 մահապարտ ահաբեկիչ, ովքեր պայթուցիկ սարքը գործի են դրել մետաղորսիչի կետի մոտ: Նախնական տվյալներով կա 10 զոհ, 40 վիրավոր: Ահաբեկիչները նախ ավտոմատներով կրակ են բացել, ապա իրականացրել պայթյունը:

Ուշագրավ է, որ այսօր ԱՄՆ-ը դարձյալ զգուշացրել էր Թուրքիայում շրջագայել պատրաստվող իր քաղաքացիներին:

Այդ մասին պետքարտուղարությունը գրավոր հայտարարություն էր հրապարակել, որում մասնավորապես շեշտվում էր, որ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում թիրախավորում են հատկապես ԱՄՆ քաղաքացիներին: