|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պոնտոսի հույների ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պոնտոսցի հույների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունաստանը վրեժխնդրություն չի պահանջում, այլ արդարություն. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1914 և 1923 թթ. հայտնի է բոլոր հույներին: Դա խորը վերք է հելլինիզմի մարմնի վրա: Հարյուր հազարավոր քրիստոնյա հույներ աքսորվեցին, դժվարություններ վերապրեցին: Նրանցից շատերը կազմակերպված բռնության զոհ դարձան: Դա հաստատվում է պատմական վկայություններով և գրություններով: Դա դա ցնցող մարդկային ողբերգություն է »,- ասել է Ցիպրասը:
«Կհամարձակվեմ ասել, որ այն կճանաչեն մեր հարևաները, քանի որ պատմության ճանաչումը լավ դաս է ապրելու համար»,- ասել է Ցիպրասը:
Ցիպրասը հայտնել է, որ մտադիր հանձնաժողով ձևավորել: Սալոնիկում Արիստոտելի անվան համալսարանում հնագիտության և պատմության ֆակուլտետներում կհիմնվի պոնտոսական հետազոտությունների ամբիոն:
Ցիպրասը նաև հայտնել է, որ կիրակի երեկոյան խորհրդարանի շենքը կլուսավորվի պոնտոսական հելլինիզմի գույներով՝ կարմիր և սև:
Հունաստանում մայիսի 19-ին նշում են պոնտոսցի հույների ցեղասանության հիշատակի օր: