Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է` մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես` այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ թե նրա համար, որ չեն ընդունում իրողությունը, այլ նրա համար, որ չեն ցանկացել իրենց հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- նշեց նա:
Խոսելով 2012-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ձեռքբերումների մասին՝ Մանոյանն ընդգծեց, որ եթե մինչ այդ բարձրացվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, ապա այս տարի նաև ակտիվացավ հատուցման, հետևանքների վերացման հարցը, որը պետք է մինչև վերջ պնդել: