|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը հայտնում է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ճանաչել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, նաեւ վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը:
Օրինագիծբ անցած շաբաթ խորհրդարանին էր ներկայացրել վերապատվելի Ֆրեդ Նիլը:
Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը այս առիթով ասել է. «Այսօր պատմական օր է Նոր Հարավային Ուելսի համար: Մեկ անգամ եւս այն ոտքի կանգնեց` հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները ճանաչելու եւ պատմական իրողությունը վերահաստատելու համար: Մենք շնորհակալ ենք Նոր Հարավային Ուելսի վարչապետին` միջնորդությունը ներկայացնելու, նաեւ խորհրդարանին` այն հաստատելու ու պատմական փաստերը ընդունելու համար»:
Օրինագծի ընդունումը Ավստրալիայի Հայ Դատի, Ասորիների համաշխարհային դաշինքի եւ Ավստրալիայի Հունական խորհրդի համատեղ ուժերի արդյունք է:
Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997 թվականին: