Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների Ցեղասպանության օրն է։ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանությանը զոհ դարձած շուրջ 353 հազար անմեղ զոհերի հիշատակին։
Հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցողների կողմից հնչեց աղոթք, որից հետո Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հոգեհանգստի կարգ իրականացրեց անմեղ զոհերի հիշատակին:
1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճրին զոհ է գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան եւ այլ երկրներ:
Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան: