Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկար տարիներ ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը ջանում է, որ կառավարությունը ճանաչի հայերի, հույների և ասորիների Ցեղասպանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մայքլ Քոլոքոսյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։
«Նախկինում այսպիսի բանաձևեր եղել են և հաջողել ենք ճանաչումը որպես մեկ քայլ մը։ Բայց այսօր մեր քաղաքապետարանի անդամները, որ այս բանաձևը դրին Հյուսիսային Սիդնեյի քաղաքապետարանի անդամը, առաջին անգամն է, որ մեջը գրվել է, որ Ավստրալիայի կառավարությունը պետք է ճանաչի հայ, ասորի և հույն Ցեղասպանությունը, որ տեղի ունեցով 1915-ից մինչև 1923 թթ»,-ասաց Մայքլ Քոլոքոսյանը։
Նա նշեց, որ Արցախի հարցի վերբերյալ ևս իրենք միշտ փորձում են Ավստրալիայի կառավարությանը տեղեկացնել՝ ինչ է կատարվում։
Մանրամասն՝ տեսանյութում․