|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նստաշրջանը: Այսօր գրանցվեց 89 պատգամավոր: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր մայիսի 19-ն է, և մենք հիշատակում ենք Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը: Հայաստանի խորհրդարանը 118 կողմ ձայներով միաձայն դատապարտել է Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էր»,- ասաց Շարմազանովը: